Ջենիֆեր Լոպեսն ու Մարկ Էնթոնին պաշտոնապես ամուսնալուծվել են

09:49 • 19.06.14

Ամերիկյան հայտնի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը պաշտոնապես ամուսնալուծվել է նախկին ամուսնուց՝ երգիչ Մարկ Էնթոնիից։ Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը՝ I-onlain-ին հղումով, ընտանեկան միության լուծարման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի հետ կապված աշխատանքն արդեն ավարտվել է Լոս Անջելեսի դատարանում։

 

Լոպեսն ու Էնթոնին հայտարարել են բաժանման մասին 2011թ.՝ 7 տարվա համատեղ կյանքից հետո։ Նրանք ունեն 6-ամյա երկվորյակ երեխաներ՝ Մաքսն ու Էմին։ Աղբյուրը նշում է, որ դատարանը նախկին ամուսիններին հավասար իրավունքներ է տվել երեխաների հարցում։

 

44-ամյա Լոպեսի համար սա 3-րդ ամուսնությունն էր, իսկ 45-ամյա Էնթոնիի համար՝ 2-րդը։

 

Վերջերս տված հարցազրույցներից մեկում երգչուհին խոստովանել է, որ առաջվա պես ջերմ զգացմունքներ ունի նախկին ամուսնու նկատմամբ։