«Գահերի խաղը» սերիալի նկարահանումների հրապարակ կայցելի Էլիզաբեթ 2-րդ թագուհին
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը և նրա ամուսինը՝ Էդինբուրգի հերցոգ Ֆիլիպը, կայցելեն «Գահերի խաղը» սերիալի նկարահանումների հրապարակ, գրում է comments.ua-ն՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի միապետության Twitter-ի էջին։
Նշվում է, որ այցը տեղի կունենա թագուհու և հերցոգի՝ Հյուսիսային Իռլանդիա կատարելիք այցի շրջանակում։
Սերիալի նկարահանումներն ընթանում են տարբեր երկրներում, և նախագծի հարթակներից մեկը գտնվում է Բելֆաստ քաղաքի Տիտանիկ թաղամասում։
Թագուհին Հյուսիսային Իռլանդիա կժամանի հաջորդ շաբաթ։ Այցը կտևի 3 օր։










