74-ամյա ճապոնացին գեղեցիկ կտավներ է ստեղծում Excel ծրագրի միջոցով (լուսանկարներ)
Համակարգչային հազարավոր ծրագրեր կան, որոնք նախատեսված են նկարների մշակման և ստեղծման համար, սակայն Դուք, հավանաբար, երբեք չեք էլ մտածել, որ Microsoft Excel ծրագիրը կարող է դրանցից մեկը լինել, գրում է businessinsider.com-ը։
74-ամյա ճապոնացի Տացուո Հորիուչին բացահայտել է, թե ինչպես կարելի է յուրահատուկ արվեստի գործեր ստեղծել Excel ծրագրի միջոցով։ Նրա աշխատանքները հայտնի են և «շրջում» են համացանցում վերջին մի քանի տարիների ընթացքում։
























