Քևին Քոսթները կնկարահանվի «Հանցագործը» թրիլերում

11:15 • 19.06.14

Հոլիվուդյան դերասան Քևին Քոսթները վերադարձել է մեծ կինեմատոգրաֆ և շարունակում է ակտիվ գործունեությունը, գրում է Обозреватель-ը։ Վերջերս դերասանը նկարահանվել է «Ջեյք Ռայան. Քաոսի տեսություն» և «Երեք օր սպանության համար» մարտաֆիլմերում, իսկ այժմ հոլիվուդյան վետերանը պատրաստվում է նկարահանվել «Հանցագործը» թրիլերում։

 

«Հանցագործը» դաժան և վտանգավոր մարդասպանի պատմություն է, ում ցմահ դատապարտման փոխարեն «դատապարտում» են բժշկական փորձերի։ Հանցագործին փոխպատվաստում են մահացած ոստիկանի ուղեղ։

 

Սցենարի վրա աշխատում են Դևիդ Ուայսբերգը և Դուգլաս Կուկը։ Ֆիլմի ռեժիսորը կլինի Արիել Վրոմենը։ Նկարահանումների մեկնարկի ամսաթիվը չի նշվում։