Հայտնաբերվել են Նոբելյան մրցանակակիր Պաբլո Ներուդայի մոտ 20 նախկինում անհայտ պոեմներ
Հետազոտողները հայտնաբերել են չիլիացի գրող Պաբլո Ներուդայի ավելի քան 20 նախկինում անհայտ պոեմներ, հրատարակիչները մտադիր են հրատարակել այդ ստեղծագործությունները 2014թ. վերջին- 2015թ. սկզբին, հայտնում է РИА Новости-ն։
Պոեմները հայտնաբերել են «Պաբլո Ներուդայի հիմնադրամի» մասնագետները, որոնք ուսումնասիրել են գրողի արխիվները։ Պոեմները, որոնց մի մասը ձեռագիր է, հայտնաբերվել են գրողի արխիվային արկղերից մեկում։ Հայտնի է, որ հայտնաբերված ստեղծագործությունները գրվել են նախորդ դարի 50-ականներին։
Seix Barral հրատարակչության ներկայացուցիչները, որոնք նախատեսում են հրատարակել Նոբելյան մրցանակակիր Ներուդայի պոեմները նախ Լատինական Ամերիկայում, այնուհետ՝ Իսպանիայում, արդեն այդ գործերն անվանել են «խոշորագույն աշխատանքներ վերջին տարիների իսպանալեզու գրականության համար» և «համաշխարհային նշանակության գրական իրադարձություն»։










