Salvatore Ferragamo թանգարանում նոր ցուցադրություն է բացվել (լուսանկարներ)

16:37 • 19.06.14

Ֆլորենցիայում գտնվող Salvatore Ferragamo թանգարանի նոր ցուցադրության թեման դարձել է հավասարակշռությունը. նորաձևության տան հիմնադիր Սալվատորե Ֆերագամոյի համար, ով իր ամբողջ կյանքը նվիրել է կատարյալ կոշկի ստեղծմանը, թեման ռազմավարական կարևորություն ունի, գրում է buro247.ru-ն։

 

Ցուցադրությունը ստացել է Equilibrium անվանումը և մեկ հարկի տակ է միավորել Էդգար Դեգայի, Անրի Մատիսի, Պաբլո Պիկասոյի, Պաուլ Կլեեի և հին հռոմեական քանդակները։ Թանգարանում տեղ է հատկացվել նաև ժամանակակից արվեստին։

 

Սալվատորե Ֆերագամոյի համար հավասարակշռության որոնումը եղել է ամբողջ կյանքի աշխատանքը. նա երկար տարիներ է վատնել կատարյալ կոշկի բանաձևի հայտնաբերման և ոտքի անատոմիայի ուսումնասիրման համար։ Եվ բազմաթիվ բացահայտումներ է արել, որոնք մինչ օրս հեշտացնում են Salvatore Ferragamo-ի երկրպագուհիների կյանքը։
Ցուցադրությունը կտևի մինչ 2015թ. ապրիլ։

 

Новая выставка в музее Salvatore Ferragamo

Новая выставка в музее Salvatore Ferragamo (фото 1)


 

Salvatore Ferragamo թանգարանում նոր ցուցադրություն է բացվել (լուսանկարներ)