Scooter-ը երկրորդ անգամ կփորձի ելույթ ունենալ Kubana-ում
Գերմանական «Scooter» երաժշտական խումբը ելույթ կունենա Kubana ռոք փառատոնին, որը օգոստոսի 14-ից 19-ը տեղի կունենա Կրասնոդարի մարզի Վեսյոլովկա շրջանում: Այս մասին հաղորդում է Лента.ru-ն`հղում կատարելով փառատոնի մամլո ծառայության հայտարարությանը:
Երաժշտական խումբը պետք է Kubana մեկներ դեռևս 2013 թվականին, սակայն համերգից մի քանի օր առաջ նրանք խմբի մասնակից Էյչ Պի Բաքստերի հիվանդության պատճառով հետաձգել են պայմանավորված այցը:
Kubana-2014-ի մասնակիցների շարքերն են համալրել նաև Ֆլորիդայից Less Than Jake և բրիտանական Spector ռոք խմբերը:
Նրանց համար դա առաջին կատարումն է Ռուսաստանում:










