Մերիլ Սթրիփը նոր ֆիլմում կմարմնավորի օպերային երգչուհի Մարիա Կալասին
Հոլիվուդյան դերասանուհի Մերիլ Սթրիփը կմարմնավորի լեգենդար օպերային երգչուհի Մարիա Կալասի (1923-1977) դերը ամերիկացի դրամատուրգ Թերենս Մակնելիի «Մաստեր կլաս» պիեսի էկրանավորման մեջ:
Ինչպես գրում է ИТАР-ТАСС-ը՝ ամերիկյան ԶԼՄ-ներին հղումով, ներկայացման էկրանավորման վրա կաշխատի ռեժիսոր Մայք Նիկոլսը: Ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2015-ի հունվարին: Այդ ժանամակ Սթրիփն ավարտած կլինի աշխատանքը Ջոնաթան Դեմմիի Ricky and the Flash ֆիլմում:
«Մաստեր-կլասի» սյուժեում ներկայացվում են Կալասի հիշողություններն իր կյանքի, կարիերայի, անձնական կյանքի, մասնավորապես՝ հույն միլիարդատեր Արիստոտել Օնասիսի հետ սիրավեպի մասին:
Մերիլ Սթրիփն, ով «Օսկարի» եռակի մրցանակակիր է, նախկինում մի քանի անգամ նկարահանվել է Մայք Նիկոլսի ֆիլմերում:










