Ակրոպոլիսի թանգարանն այցելուներին կծանոթացնի «Պարթենոնի հեծյալներին»
Ակրոպոլիսի նոր թանգարանն իր բացման 5-ամյակի կապակցությամբ սկսում է Պարթենոնի քանդակների թվային վերականգնման ծրագիրը։
Թանգարանի ծննդյան օրը՝ հունիսի 20-ին, այցելուներին կներկայացվեն հեծյալների 3D ձևաչափով թվային պատկերներ, պատմել է թանգարանի տնօրեն Դիմիտրիս Պանտեմալիսը, փոխանցում է РИА Новости-ն։
Ակրոպոլիսի թանգարանը Հունաստանի լավագույն և ամենաշատ հաճախելիություն ունեցող թանգարաններից է, 5 տարվա ընթացքում այստեղ եղել է 6.5 մլն այցելու։










