Պեդրո Ալմոդովարն արժանացել է Լյումեր եղբայրների անվան մրցանակի

09:25 • 20.06.14

Իսպանացի հայտնի կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարն արժանացել է Լյումեր եղբայրների անվան մրցանակի։ Պարգևատրման արարողությունը կկայանա Լիոնում հոկտեմբերի 17-ին՝ կինոփառատոնի ընթացքում, հայտնել են միջոցառման կազմակերպիչները։

 

«Նա շատ արագ համաձայնեց՝ հաշվի առնելով զբաղվածությունը, և շատ ուրախացավ»,- ասել է Լիոնի կինոփառատոնի հիմնադիր, Լյումեր եղբայրների անվան ինստիտուտի տնօրեն Տյերի Ֆրեմոն, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

 

2013-ին այդ մրցանակին արժանացել է ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն։ Այդ մրցանակին արժանացել են նաև Քլինտ Իստվուդը, Միլոշ Ֆորմանը, Ժերար Դեպարդյոն և Քեն Լոուչը։

 

Լյումեր եղբայրների անվան կինոփառատոնը ստեղծվել է 2009-ին Լիոնում՝ Կաննի կինոփառատոնի գործադիր տնօրեն Տյերի Ֆրեմոյի մասնակցությամբ։ Այս տարի փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 13-19-ը։
 

Պեդրո Ալմոդովարն արժանացել է Լյումեր եղբայրների անվան մրցանակի