Գերմանացի նկարիչը քարերից ու տերևներից գեղեցիկ երկրաչափական պատկերներ է ստեղծում (լուսանկարներ)
Գերմանացի նկարիչ Դիտմար Վուրվոլդը, ով ապրում և ստեղծագործում է Շոտլանդիայում, բնապատկերային արվեստի գեղեցիկ և ժամանակավոր աշխատանքներ է ստեղծում՝ քարերն ու տերևները դասավորելով հասարակ բայց պատկերավոր երկրաչափական ձևավորումներով:
Ինչպես գրում է Boredpanda.com-ը՝ նկարիչն արվեստի գործերն ստեղծում է ձեռքի տակ ընկած՝ բնական միջավայրում առկա նյութերով ու առարկաներով: Նկարիչն իր ստեղծագործությունները չի պահպանում: Միակ բանը, ինչ մնում է դրանցից, լուսանկարներն են: Ինչպես ինքը՝ նկարիչն է մեկնաբանում՝ էությունը դրանում է կայանում, քանի որ դրանք պահի համար են ստեղծվում:




















