Նկարիչն անհավանական փոքր նկարներ է պատկերում տարբեր ուտելիքների վրա (լուսանկարներ)
Թուրք նկարիչ Հասան Քեյլն ընդլայնում է նկարչական արվեստի սահմանները՝ անհավանական փոքր, սակայն գեղեցիկ պատկերներ նկարելով առավել անհավանական իրերի վրա:
Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը՝ նկարիչը որպես կտավներ օգտագործում է գետնանուշի պատիճը, նուշը, բանանի չիպսերը և լոբու հատիկները: Չնայած այս առարկաների փոքր չափսերին՝ նկարչին հաջողվում է տարբեր պատկերներ ստանալ ներկերի օգնությամբ: Պատկերներից շատերն այնքան փոքր են, որ դրանք հնարավոր չէ տեսնել առանց խոշորացույցի:





















