Համաշխարհային ֆիլմարտադրությունը բոյկոտել է Մոսկվայի կինոփառատոնը
Ռուսաստանի դեմ քաղաքական պատժամիջոցները ազդել են նաև Մոսկվայի կինոփառատոնի վրա, որն այս տարի անց է կացվում 36-րդ անգամ: Այս մասին հայտնում է obozrevatel.com-ը՝ վկայակոչելով փառատոնի ղեկավար, կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովին:
Ըստ աղբյուրի՝ նախօրեին մեկնարկած հայտնի կինոփառատոնից հանվել է 747 ֆիլմի ցուցադրություն:
Այս առնչությամբ Միխալկովը հայտարարել է, որ դրանից փառատոնը չի մահանա: Միխալկովն ասել է, որ տարօրինակ կլիներ, որ պատժամիջոցները ամբողջ Ռուսաստանի վրա ազդեին, իսկ փառատոնի վրա՝ ոչ:
Փառատոնին իր կինոաշխատանքներն է ներկայացրել 61 երկիր: Ի սկզբանե ուղարկվել է 1144 ֆիլմ, այժմ ցուցադրվում է 397-ը:










