3.5 մմ. աշխարհի ամենափոքր գրքերից մեկը հանվել է ցուցադրության (լուսանկարներ)
Աշխարհի ամենափոքր գրքերից մեկը, որն ունի 62 տարվա պատմություն, ցուցադրության է հանվել Ավստրալիայում։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, այն ընթերցելն իսկական մարտահրավեր է նույնիսկ շատ լավ տեսողություն ունեցող մարդու համար, քանի որ գիրքն ունի 3.5մմ լայնություն ու բարձրություն։

Գիրքը 5 ցենտանոց մետաղադրամից էլ փոքր է. 1952թ. ստեղծվելուց ի վեր այն ցուցադրվել է տարբեր երկրներում։ Ձեռքով կարված նմուշն ունի կաշվե շապիկ, որի վրա ոսկով խաչ է նկարված։

Դրանում աշխարհի 7 լեզվով՝ ամերիկյան և բրիտանական անգլերենով, գերմաներենով, ֆրանսերենով, հոլանդերենով, իսպաներենով ու շվեդերենով գրված է տերունական աղոթքը։















