«Աստղային պատերազմներ» ֆիլմի ութերորդ մասը կնկարահանի ռեժիսոր Ռայան Ջոնսոնը
Ռեժիսոր Ռայան Ջոնսոնը կնկարահանի «Աստղային պատերազմներ» ֆիլմի ութերորդ մասը, գրում է lenta.ru-ն` հղում անելով The Walt Disney Company-ի աղբյուրներին: Ընկերությունը պաշտոնական մեկնաբանություններ չի արել:
«Աստղային պատերազմներ» ֆիլմի 8-րդ մասն այն երեք ֆիլմերից 2-րդն է, որոնց ստեղծման մասին հայտարարել է Disney ընկերությունը` ավելի քան 4 մլրդ դոլարով ֆիլմի ստեղծող Ջորջ Լուկասից Lucasfilm ընկերությունը գնելուց հետո:
Այժմ ֆիլմի 7-րդ մասը նկարահանում է ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսը: Ֆիլմի թողարկումը նախատեսված է 2015թ. դեկտեմբերի 18-ին:
8-րդ մասի նկարահանումները կմեկնարկեն 2015-ից ոչ շուտ:










