Art Basel 2014 ցուցադրություն. ժամանակակից արվեստն` առանց սահմանների (լուսանկարներ)
Շվեյցարիայի Բազել քաղաքում 45-րդ անգամ կայացել է ժամանակակից արվեստին նվիրված Art Basel ամենահեղինակավոր տոնավաճառներից մեկը:
Ինչպես գրում է ИТАР-ТАСС-ը` գեղանկարչական գործերով ու արվեստի նմուշներով իր տաղավարն է ներկայացրել 303 պատկերասրահ աշխարհի տարբեր անկյուններից: Ցուցահանդեսին մասնակցել է ավելի քան 4000 նկարիչ:
Art Basel-ի 8 ծրագրից երկուսը նվիրված էր փորձարարական արվեստին և երիտասարդ նկարիչներին: Statements բաժնում ներկայացվել են քիչ հայտնի հեղինակների անձնական ցուցադրությունները, իսկ Unlimited ծրագրում ներկայացվել են տարբեր աշխատանքներ, որոնք ներկայացնում են գեղանկարչության, քանդակագործության, տեսագրության միաձուլումը:
Ստորև ֆոտոշարքի տեսքով ներկայացնում ենք Art Basel-ի ամենաուշագրավ ցուցամնուշները, որոնց բացումն արվում է Լարի Գագոսյանի անվան պատկերասրահի «Հալկ» (մեքենան) քանդակով, որի հեղինակն է ամերիկացի Ջեֆ Կունսը (2004-2013):


























