Աստղալուսանկարիչ 2014 մրցույթին ներկայացված ամենաուշագրավ կադրերը` Daily Mail-ի ֆոտոշարքում
Գրինվիչի Թագավորական աստղադիտարանի կազմակերպած «Աստղագիտական լուսանկարչություն 2014» մրցույթին ապշեցուցիչ լուսանկարներ են ներկայացրել բազմաթիվ աստղալուսանկարիչներ աշխարհի տարբեր անկյուններից:
Ինչպես գրում է Daily Mail-ը` աստղազարդ գիշերային երկինքը պատկերող տպավորիչ լուսանկարների մրցույթի հաղթողներին կհայտարարեն սեպտեմբերի 18-ին, որոնք հատուկ ցուցադրությամբ կներկայացվեն Գրինվիչի թանգարանում: Այս տարի անցկացվում է 6-րդ ամենամյա մրցույթը:
Թագվորական աստղադիտարանը հատուկ ուղեցույց է ստեղծել սիրողական աստղալուսանկարիչների համար, ովքեր կարող են ներկայացնել իրենց գործերը` պատկերելով հյուսիսափայլը, գիսաստղերը, լուսինն ու տիեզերքը:






















