Գիտնականները կարողացել են Էլեկտրոնային օգնական ստեղծել կիթառ նվագելու համար

23:45 • 22.06.14

Գիտնականները կարողացել են կիթառ նվագելու վիրտուոզ սարք հնարել, որը ստացել է Robotar երաժշտական օգնական անունը, քանի որ երաժշտի փոխարեն կսեղմի անհրաժեշտ ակորդները: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով MigNews.ru-ին:


Էլեկտրոնային օգնականը անփոխարինելի կդառնա նաև սկսնակների համար, քանի որ երբ սարքի վրա սեղմվի կոնկրետ լարային ամրացուցիչը, կթարթեն համապատասխան լույսերը, և որոշ ժամանակ անց սկսնակը կկարողանա ինքնուրույն կիթառ նվագել:


Robotar-ը կաշխատի սմարթֆոնների և պլանշետների համար նախատեսված հատուկ ծրագրի օգնությամբ, սակայն սարքը դեռևս արտադրության փուլում է, և առայժմ հայտնի չեն  շուկա դուրս գալու ժամկետները: