ՅՈՒՆԵՍԿՕ-ն համաշխարհային ժառանգության ցուցակում չորս նոր մշակույթային արժեք է ընդգրկում
ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակը կհամալրվի նոր մշակույթային արժեքներով: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Շաբաթ օրը Դոհայում (Քաթարի մայրաքաղաք) կայացած հանդիպման ժամանակ որոշում է ընդունվել համաշխարհային ժառանգության ցուցակում չորս նոր մշակույթային արժեք ներառելու մասին:
Այսպիսով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկը համալրել է իրաքյան Քրդստանում գտնվող Էրբիլ քաղաքի ամրոցը: Բնակավայրի մասին հիշատակումները հանդիպում են հնագույն պատմական աշխատություններում: Էրբիլը հայտնի էր «հնագույն Արբելա» անունով և կարևոր ասորական քաղաքական և կրոնական կենտրոն էր:

Համաշխարհային ժառանգության կարգավիճակ է ստացել նաև Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքի պատմական կենտրոնը: Դեռևս 7-րդ դարում Ջիդան Կարմիր ծովի արևելյան ափի խոշոր նավահանգիստներից մեկն է դարձել, իսկ մահմեդական ուխտավորների համար դարձել դեպի Մեքքա և Մեդինա իքնատիպ դարպաս:

Ցանկում են հայտնվել նաև ճապոնական Տոմիոկա քաղաքում մետաքսի արտադրությամբ զբաղվող հին գործարանը և 1920-ականներին կառուցված Նելեֆաբրիկ գործարանը Նիդերլանդներում:












