Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները` ազգային նվագարանների հնչյունների ներքո (տեսանյութ)

11:06 • 23.06.14

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Նարեկացի համույթը հանդես է եկել համերգային ծրագրով` նվիրված Շառլ Ազնավուրի ծննդյան 90-ամյակին: «Ժամանակակիցը» խորագրի ներքո ներկայացվել են Ազնավուրի ստեղծագործությունները` ազգային նվագարանների համար։

Այս մասին հայտնում են Նարեկացի արվեստի միությունից։ 

Շառլ Ազնավուրի ստեղծագործություններին զուգահեռ համերգային ծրագրում հնչել են Ալեքսանդր Հարությունյանի, Արամ Խաչատրյանի, Մանվել Բեգլարյանի, Ռուբեն Ալթունյանի, Գևորգ Մանասյանի, ինչպես նաև Սայաթ-Նովայի և Կոմիտասի ստեղծագործությունները:

Մարիաննա Պողոսյանի կատարմամբ երեկոյի ընթացքում հնչել է շանսոնյեի ամենահայտնի գործերից մեկը` «La bohème»–ը: