Տիգրան Համասյանը համերգ կտա ի պաշտպանություն Աֆրիկյանների շենքի

19:01 • 23.06.14

«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը և «SOS! Փրկենք Աֆրիկյանների ակումբի շենքը» հայտարարություն են տեղադրել «Ֆեյսբուքում», որով տեղեկացնում են, որ աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը ելույթ է ունենալու ի պաշտպանություն Աֆրիկյանների ակումբի հուշարձան-շենքի։

 

Համերգը տեղի կունենա շենքի բակում՝ Տերյան 11 հասցեում։

 

«Մենք բարձր ենք գնահատում մեր քաղաքի պատմական ժառանգության պահպանությանը նպաստող ցանկացած նախաձեռնություն և ուրախ ենք, որ պատիվ ունենք մեր կողքին տեսնելու հռչակավոր երաժշտին»,– ասվում է հայտարարությունում։

 

 

Տիգրան Համասյանը համերգ կտա ի պաշտպանություն Աֆրիկյանների շենքի