Հյուսիսային Կորեայում քննադատել են Կիմ Չեն Ընի սպանության մասին պատմող ֆիլմը

16:57 • 23.06.14

Հյուսիսային Կորեայի իշխանությունները քննադատել են «Հարցազրույց» հոլիվուդյան ֆիլմը, որում պատմվում է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի սպանության մասին, հայտնում է lenta.ru-ն։


Ֆիլմը պետք է թողարկվի 2014թ. հոկտեմբերին, գլխավոր դերերը կատարում են Ջեյմս Ֆրանկոն և Սեթ Ռոգենը։

 

Հս. Կորեայի առաջնորդի մամուլի խոսնակ Կիմ Մեն Հոլն ասել է, որ ֆիլմը ցույց է տալիս «ԱՄՆ կառավարության և ամերիկյան հասարակության հուսահատությունը»։


«Արտասահմանցի առաջնորդի սպանության մասին ֆիլմն արտացոլում է այն, ինչ ԱՄՆ-ն արել է Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում և Ուկրաինայում։ Եվ եկեք չմոռանանք, թե ով է սպանել նախագահ Ջոն Քենեդուն. ամերիկացիները»,- ասել է Կիմ Մեն Հոլը։

 

Համաձայն սյուժեի՝ 2 հաղորդավարներ հնարավորություն են ստանում հարցազրույց վերցնել Կիմ Չեն Ընից, սակայն Հյուսիսային Կորեա այցից առաջ հայտնվում են հատուկ ծառայությունում, որտեղ նրանց հանձնարարվում է սպանել առաջնորդին։


Անկախ քննադատությունից, Կիմ Մեն Հոլը նշել է, որ հյուսիսկորեացի առաջնորդը, հավանաբար, կդիտի ֆիլմը թողարկումից հետո։
 

Հյուսիսային Կորեայում քննադատել են Կիմ Չեն Ընի սպանության մասին պատմող ֆիլմը