Առանց վերջույթների ծնված կոլումբացի աղջիկը դարձել է տաղանդավոր նկարչուհի (լուսանկարներ)
Զուլի Սանգուինոն տաղանդավոր երիտասարդ նկարչուհի է, ում վրձնին պատկանող գունագեղ կտավները ցուցադրվել են բազմաթիվ ցուցահանդեսների շրջանակներում։
Ինչպես նշում է Oddity Central-ը, 24-ամյա կոլումբացի աղջկա արվեստն է՛լ ավելի գնահատելի է դառնում, երբ հաշվի ենք առնում այն փաստը, որ նա ծնվել է առանց ստորին և վերին վերջույթների։ Արդյունքում նա սովորել է նկարել՝ վրձինը բերանում պահած։
Աղջիկը պատմել է, որ այսպիսի նվաճման հասնելու համար իրեն ոգեշնչել է մայրը, ով միշտ հույս է տվել դստերը կյանքի ամենադժվար պահերին։
Դեռահասության տարիներին Զուլին սկսել է զբաղվել նկարչությամբ, իսկ 15 տարեկանում գիտակցել, որ, անկախ հաշմանդամությունից, կյանքը հիասքանչ է, և այն արժե ապրել։















