Սիլվեստր Ստալոնեն կրկին կմարմնավորի Ջոն Ռեմբոյին
Արտադրության է պատրաստվում Ջոն Ռեմբոյի մասին նոր ֆիլմը: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն՝ Comingsoon պորտալին հղումով, որն էլ մեջբերում է Splendid Film ստուդիայի հաղորդագրությունը:
«Սիլվեստր Ստալոնեն կվերադառնա իր դասական դերի մարմնավորմանը «Ռեմբո 5» ֆիլմում: Նրա հերոսն այս անգամ հանդես կգա մեքսիկական կարտելի դեմ: Ստալոնեն, ով մասնակցել է սցենարի ստեղծմանը, նոր «Ռեմբոն» նկարագրում է որպես «Ծերունիներն այստեղ տեղ չունեն» ֆիլմի իր տարբերակը»- ասվում է ստուդիայի հաղորդագրության մեջ:
«Ռեմբո. առաջին արյուն» ֆիլմը նկարահանվել է 1982-ին: «Ռեմբո 4» ֆիլմը՝ Ստալոնեի գլխավոր դերակատարմամբ և ռեժիսորի դերում, մեծ էկրաններ է բարձրացել 2008-ին՝ համաշխարհային վարձույթում 113.2 մլն դոլար հավաքելով, մինչդեռ ֆիլմի բյուջեն 50 մլն դոլար է կազմել:










