Երգիչ Սթինգը որոշել է իր վեց երեխաներին առանց ժառանգության թողնել
Ամենահարուստ բրիտանացի երգիչներից մեկը՝ Սթինգը, մտադիր է իր երեխաներին թողնել առանց ժառանգության, հայտնում է Интерфакс-ը։
Ինչպես նշել է անձամբ Սթինգը, ինքը ցանկանում է, որ իր 6 երեխաներն ինքնուրույն գումար վաստակեն։ «Նրանք պետք է աշխատեն։ Իմ բոլոր երեխաները գիտեն այդ մասին և հազվադեպ են ինչ-որ բան խնդրում ինձանից, ես դա շատ գնահատում և հարգում եմ»,- ասել է երգիչը։
Սթինգը նշել է, որ պատրաստ է օգնել երեխաներին դժվարին պահերին, սական երբեք ստիպված չի եղել դա անել։
Երգիչը մեծացել է աշխատավորների ընտանիքում, այժմ նրա կարողությունը 180 մլն ֆունտ ստեռլինգ է (306.7 մլն դոլար)։ Սթինգի ձայնագրությունները տարածվել են աշխարհում 100.000 մլն օրինակով։
Սթինգն ունի 2 երեխա առաջին ամուսնությունից՝ Ջոզեֆ (37 տարեկան) և Քեյթ (32 տարեկան), և 4 երեխաներ 2-րդ ամուսնությունից՝ Բրիջիթ Մայքլ (30 տարեկան), Ջեյք (28 տարեկան), Էլիոթ Փոլին (23 տարեկան) և Ջակոմո Լյուկ (18 տարեկան)։










