Թոմ Քրուզին առաջարկել են նկարահանվել «Աստղային պատերազմներում»

11:59 • 23.06.14

Թոմ Քրուզը կարող է փոքր դեր խաղալ «Աստղային պատերազմներ» ֆիլմում, գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով լոնդոնյան Sun թերթին:


«Քրուզն անցած շաբաթ բրիտանական մայրաքաղաքի ռեստորաններից մեկում հանդիպել է ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսի հետ, ով աշխատում է «Աստղային պատերազմներ. դրվագ 7-րդ» ֆիլմի վրա։ Խոսքն էպիզոդիկ դերի մասին է»,- նշում է թերթը։

 

Այժմ Քրուզը ներգրավված է «Առաքելությունն անիրագործելի է - 5» ֆիլմում, որը պետք է համաշխարհային էկրան բարձրանա «Աստղային պատերազմներ. դրվագ 7-րդ» ֆիլմի հետ միաժամանակ՝ 2015 թվականի դեկտեմբերի երկրորդ կեսին:

 

«Քրուզը նկարահանվել է Աբրամսի մոտ «Առաքելությունն անիրագործելի է - 3» ֆիլմում, և նրանց մոտ լավ հարաբերություններ են հաստատվել»,- նշում է թերթը: