Ռուսաստանի հրեաները կձայնագրեն աշխարհի ամենաերկար երգը

10:31 • 24.06.14

Հրեական ծագում ունեցող ռուսաստանցի գործարարները, ովքեր ներառված են Forbes-ի տարատեսակ վարկանիշային աղյուսակներում, ինչպես նաև մշակույթի ականավոր գործիչներ երեքշաբթի կկատարեն աշխարհի ամենաերկար երգը։

 

Ինչպես հայտնում է korrespondent.net-ը՝ Ռուսաստանի հրեական կոնգրեսի մամուլի ծառայությանը հղումով, երգը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում։

 

Հայտնի է, որ աշխարհի ամենաերկար երգի ձայնագրման համար ընտրվել է ճանաչված «Hallelujah» ստեղծագործությունը, որի հեղինակը հրեական ծագում ունեցող Լեոնարդ Քոենն է։

 

Ուշագրավ երաժշտական մարաթոնը կոչվում է «5775». հենց այսքան մարդ է մասնակցելու դրա ձայնագրմանը։ Բացի այդ, երգի ձայնասկավառակը կներկայացվի հրեական օրացույցով 5775թ.։

 

Կազմակերպիչները հույս ունեն, որ երգը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում միանգամից 3 անվանակարգում՝ երբևէ ձայնագրված ամենաերկար երգ, երգ, որի ձայնագրմանը մասնակցել են ամենամեծ թվով կատարողներ, և երգ, որի ձայնագրմանը մասնակցել են ամենաշատ թվով երկրներից կատարողներ։

 


 

Ռուսաստանի հրեաները կձայնագրեն աշխարհի ամենաերկար երգը