Ջենիֆեր Լոպեսը Մարկ Էնթոնիի հետ ամուսնությունը համեմատել է Ջոլի-Փիթ զույգի հետ

16:51 • 24.06.14

Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը խոստովանել է, որ երգիչ Մարկ Էնթոնիի հետ ամուսնության ընթացքում իրեն Անջելինա Ջոլի է զգացել, փոխանցում է segodnya.ua-ն։

 

Լոպեսը, ով Մարկի հետ համատեղ ունի երկվորյակ երեխաներ՝ Մաքսը և Էմման, անկեղծացել է Sirius XM ռադիոկայանի եթերում և պատմել. «Երբ ես ամուսնացած էի Մարկի հետ, մենք երկուսով ունեինք 5 երեխա։ Երբ մենք գնում էինք զբոսնելու, ապա կողքից դիտվում էինք ինչպես Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը։ Մեզ չափազանց շատ էին դուր գալիս նման զբոսանքները»։

 

Բացի իր սեփական երկվորյակներից, Լոպեսը հաճախ ժամանակ է անցկացրել ամուսնու երեխաների հետ՝ 20-ամյա Արիանայի, 13-ամյա Քրիստիանի և 10-ամյա Ռայանի հետ։

 

Լոպեսը պատմել է, որ ինքը բավականին խիստ մայր է և փորձում է իր երեխաներին սովորեցնել միայն լավագույն հատկություններն ու վարքագիծը։ Նա վախենում է, որ երեխաները կարող են երես առած մեծանալ և ամեն կերպ դիմադրում է դրան։

 

«Նրանք երկվորյակներ են, սակայն բոլորովին տարբեր են, բացարձակ տարբեր անհատականություններ։ Իհարկե, իմ երեխաներն ունեն բոլորովին այլ կյանք, քան այն, որը ես ունեի։ Ես մեծացել եմ Բրոնքսում, մենք բոլորս միասին էինք քնում՝ մինչ իմ 16-ամյակը։ Այժմ ես փորձում եմ ապահովել իմ երեխաներին անհրաժեշտ ամենով։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձին սենյակը, և նրանք հաճախ ստանում են այն, ինչ ցանկանում են։ Սակայն, միևնույն ժամանակ, ես միշտ նրանց ասում եմ, որ մենք գտնվում ենք այնպիսի վիճակում, երբ կարող ենք օգնել ուրիշներին՝ քիչ ապահովված մարդկանց։ Հուսով եմ՝ նրանք դա հասկանում են»,- ասել է Լոպեսը։

 

Ջենիֆեր Լոպեսը Մարկ Էնթոնիի հետ ամուսնությունը համեմատել է Ջոլի-Փիթ զույգի հետ