Մոնեի գլուխգործոցը վաճառվել է 54 մլն դոլարով
Ֆրանսիացի գեղանկարիչ Կլոդ Մոնեի գլուխգործոցը համարվող «Ջրաշուշաններ» աշխատանքը վաճառվել է 54 մլն ԱՄՆ դոլարով, հայտնում է ԻՏԱՌ - ՏԱՍՍ-ը:
Կտավը վաճառվել է Sothbey's-ի Լոնդոնի աճուրդում:
Նույն աշխատանքը 2010-ին 51 մլն ԱՄՆ դոլարով առաջարկել էր Christie's աճուրդի տունը, սակայն այն ժամանակ գնորդ այդպես էլ չէր գտնվել: Այս անգամ աշխատանքն առաջարկվել է նախնական 33 մլն-ով: Գնորդն ԱՄՆ-ից է:
1906-ին ստեղծված «Ջրաշուշանները» դարձել է երկրորդ ամենաթանկը Մոնեի աշխատանքների շարքում:










