«Աֆրիկյան ռեքվիեմ» Աֆրիկյանների տան մոտ՝ երաժիշտ Տ.Համասյանի կատարմամբ (ուղիղ)

15:11 • 24.06.14

Միացում Աֆրիկյանների կիսախարխուլ շենքի բակից:


Երաժիշտ Տիգրան Համասյանը, ի պաշտպանություն հուշարձանի, այսօր Երևանի Աֆրիկյանների քանդվող շենքի մոտ նվագեց «Աֆրիկյան ռեքվիեմ»՝ կոմիտասյան կատարումներ դաշնամուրով:


Կատարումը լռությամբ լսում էին շենքի քանդման դեմ բողոքող ակտիվիստներն ու լրագրողները, որոնք ծափերով շնորհակալություն հայտնեցին:


Ոստիկանների կուռ շարքերի ներկայությամբ հրավիրված ճեպազրույցի ընթացքում «Պահպանենք Աֆրկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամներից մեկը երաժշտին տեղեկացրեց, որ այս շենքում են բնակվել հայ երեք ականավոր բանաստեղծները՝ Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը:
 

«Մասնագետները ասում են, որ այս շենքը կարելի է պահպանել իր տեղում և եթե ինչ-որ ուրիշ ծրագիր կա, ներառել նոր ճարտարապետական նախագծում, ոչ թե ոչնչացնել»,-երաժշտին տեղեկացրեց ակտիվիստը՝ նշելով, որ արդեն մի քանի օր է՝ շենքի քարերը տեղափոխելու անհասկանալի փորձեր են արվում:


«Չեք քանդելու» բացականչություններից հետո շենքի մոտ ոստիկանների ու ակտիվիստների միջև լեզվակռիվ ու թեթև հրմշտոց սկսվեց:


«Քաղաքացիների հետ՝ «դուք»-ով խոսեք»,- ոստիկանների նախազգուշացրեցին ակտիվիստները:


Իսկ արդեն շենքը ցանկապատած պատնեշի մոտ ոստիկանների և ակտիվիստների շփումնեը վերածվեցին ուժեղ հրմշտոցի և տեղ՝ տեղ ձեռնակռվի:
 

 

«Աֆրիկյան ռեքվիեմ» Աֆրիկյանների տան մոտ՝ երաժիշտ Տ.Համասյանի կատարմամբ (ուղիղ)