Մահացել է «Լավը, վատը, չարը» ֆիլմի աստղ Էլի Ուոլաքը
ԱՄՆ-ում 98 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկյան հայտնի դերասան Էլի Ուոլաքը, ով ճանաչում է ձեռք բերել «Լավը, վատը, չարը», «Հրաշալի յոթնյակ» և «Կնքահայր- 3» ֆիլմերի շնորհիվ, հայտնում է Лента-ն՝ The New York Times-ին հղումով։
Դերասանը ծնվել է Բրուքլինում՝ 1915թ.։ Նա ավարտել է Տեխասի համալսարանն ու դերասանական վարպետության դասեր ստացել Նյու Յորքում։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծառայել է բանակում, իսկ պատերազմի ավարտից հետո սկսել է մասնակցել բրոդվեյյան թատերական ներկայացումներին։
Ուոլաքը հիմնականում նկարահանվել է երկրորդական դերերում։ Նա կինոյի և հեռուստատեսության բնագավառում աշխատել է 60 տարուց ավելի և հատուկ նվաճումների համար 2010թ. արժանացել է «Օսկար» մրցանակի։










