Բոբ Դիլանի «Like a Rolling Stone» երգի ձեռագիր տեքստը վաճառվել է 2 մլն դոլարով
«Like a Rolling Stone» երգի տեքստը, որը գրվել է հեղինակ Բոբ Դիլանի ձեռքով, Sotheby's աճուրդի տանը վաճառվել է ռեկորդային 2 մլն դոլարով: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:
XX դարի ամենաազդեցիկ երգերից մեկի նոր սեփականատիրոջ անունը անհայտ է: Նշվել է, որ երգի տեքստի գինը աճուրդում հասել է ամենաբարձր սահմանին:
«Like a Rolling Stone» կոմպոզիցիան սինգլի տեսքով լույս է տեսել 1965 թվաանի հուլիսի 20-ին: Այս երգի շնորհիվ Դիլանին հաջողվել է երեք ամիս մնալ ամերիկյան հանրահայտ երաժշտական թեժ ցուցակում և հասնել երկրորդ հորիզոնականին Բիթլզի «Help» սինգլից հետո:










