Էլիզաբեթ 2-րդն այցելել է «Գահերի խաղը» ֆիլմի նկարահանման հրապարակ (լուսանկարներ, տեսանյութ)
«Գահերի խաղը» սերիալի հազարավոր երկրպագուներ ամեն ինչ կտային հայտնի գահին նստելու համար, իսկ ահա Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդն այդ հնարավորությունից հրաժարվել է, գրում է buro247.ru-ն։
Թագուհին և նրա ամուսինը՝ Էդինբուրգի հերցոգ Ֆիլիպը, այցելել են սերիալի նկարահանման հրապարակ։ Այցը կատարվել է Հյուսիսային Իռլանդիա կատարած ճանապարհորդության ընթացքում։
Թագուհին ուսումնասիրել է հայտնի վայրերը, ընդունել փոքրիկ երկաթե գահի տեսքով նվերը՝ միևնույն ժամանակ հրաժարվելով նստել իրական գահին։
![]()












