Այսօր լրանում է Մայքլ Ջեքսոնի մահվան 5-րդ տարելիցը (լուսանկարներ)
Այսօր՝ հունիսի 25-ին, լրանում է փոփի արքա Մայքլ Ջեքսոնի մահվան 5-րդ տարելիցը, սակայն նրա «գահը» մինչ օրս ոչ ոքի չի հաջողվել զբաղեցնել։ Եվ այդ ամենն այն պատճառով, որ աճուրդները, պարբերականները և վարձույթները ցույց են տալիս՝ Ջեքսոնի աստղը դեռ վառ է, գրում է РИА Новости-ն։
Ջեքսոնն այն քիչ երաժիշտներից է, ով 2 անգամ ներառվել է Ռոքնռոլի փառքի սրահում, ճանաչվել է «Բոլոր ժամանակների ամենահաջողակ արտիստ»։
Դեռևս կենդանության օրոք, Էլիզաբեթ Թեյլորի առաջարկով, ոչ պաշտոնապես նրան անվանում են «Փոփ երաժշտության արքա», հետագայում երաժշտական հանրույթը նրան ճանաչում է միայն այդպես։




















