Ջենիֆեր Լոպեսը ցանկանում է, որ Սելենա Գոմեսը մարմնավորի իրեն
Հոլիվուդյան դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը ցանկանում է, որ երգչուհի Սելենա Գոմեսը մարմնավորի իրեն իր կարիերայի և կյանքի մասին պատմող ֆիլմում, գրում է nydailynews.com-ը։
«Ես կցանկանայի, որ Սելենա Գոմեսը կատարեր իմ դերը ֆիլմում։ Նա շատ լավիկն է»,- ասել է Լոպեսը։
1997-ին Լոպեսը նկարահանվել է տեխասցի երգչուհու մասին «Սելենա» կենսագրական ֆիլմում, ում պատվին էլ անվանակոչել են Գոմեսին, ով նույնպես Տեխասից է։
Լոպեսին մարմնավորելը կարող է մեծ հաջողություն բերել 21-ամյա Գոմեսին։










