Հոլիվուդը հրեաների կողմից ղեկավարվող քաղաք է. Գարի Օլդմանը ներողություն է խնդրել իր արտահայտության համար
Հոլիվուդյան հանրահայտ դերասան Գարի Օլդմանը ներողություն է խնդրել իր այն արտահայտության համար, որում ասում է, թե Հոլիվուդը հրեաների կողմից ղեկավարվող քաղաք է, հայտնում է The Guardian-ը:
Օլդմանն այս հայտարարությունն արել էր Playboy-ին տված հարցազրույցում՝ փորձելով պաշտպանել հակասեմական արտահայտությունների համար մեղադրվող Մել Գիբսոնին: Նա ասել էր, որ Գիբսոնին անարդարացիորեն են մեղադրում: Օլդմանը դժգոհել էր քաղկոռեկտություն ասվածից՝ նշելով, որ դա աղբ է:
Օլդմանը ներողություն է խնդրել Զրպարտության դեմ լիգայի ճնշումներից հետո: Նա մասնավորապես ասել է, որ ցավում է, որ իր մեկնաբանությունները վիրավորել են հրեաներին:
Դերասանը խոստովանել է, որ իր մեկնաբանությունը տպված տեսնելով՝ հասկացել է, թե ինչ աստիճանի դրանք կարող են նպաստել կարծրատիպերի ամրապնդմանը:










