Փոլ Մաքարթնին արդեն լավ է և պատրաստ է «փայլել»
Աշխարհահռչակ երգիչ, երգահան, The Beatles լեգենդար խմբի նախկին անդամ Փոլ Մաքարթնին, ով վերջերս առողջական խնդիրների պատճառով ստիպված է եղել մի շարք համերգներ չեղարկել, տեղեկացրել է, որ այժմ իրեն շատ լավ է զգում ու պատրաստ է «փայլել»։
Ինչպես նշում է Газета-ն՝ Associated Press-ին հղումով, 72-ամյա երաժիշտն այս մասին հայտնել է իր երկրպագուներին ուղղված տեսաուղերձում։ Մաքարթնին վստահեցրել է, որ բժիշկներն արդեն բուժել են այն վարակը, որի պատճառով ինքը հետաձգել էր Ճապոնիայում, Հարավային Կորեայում ու ԱՄՆ-ում կայանալիք շրջագայությունները։
Նա հավելել է, որ ամերիկյան շրջագայության առաջին համերգը կկայանա հուլիսի 5-ին՝ Նյու Յորքում։










