Քեթի Փերին առաջարկել է Հիլարի Քլինթոնի համար թեմատիկ երգ գրել

11:19 • 25.06.14

Ամերիկյան հայտնի երգչուհի Քեթի Փերին ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպմանն առաջարկել է վերջինիս նախագահական քարոզարշավի համար թեմատիկ երգ գրել։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, Փերին Քլինթոնին հանդիպել է քաղաքական գործչի Hard Choices («Դժվար ընտրություններ») հուշագրության շնորհանդեսի ժամանակ։ Երգչուհու առաջարկին ի պատասխան՝ Հիլարի Քլինթոնը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ դեռևս նման բանի կարիք չունի։

 

Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում կայանալու են 2016թ.։ Ոլորտի վերլուծաբանների մեծ մասի կարծիքով՝ գերտերության հաջորդ ղեկավարն է լինելու Հիլարի Քլինթոնը, ով, սակայն, իր թեկնածության առաջադրման մասին պաշտոնապես չի հայտարարել։
 

Քեթի Փերին առաջարկել է Հիլարի Քլինթոնի համար թեմատիկ երգ գրել