Ջորջ Լուկասը որոշել է Չիկագոյում «Աստղային պատերազմներ» թանգարան բացել
Կինոռեժիսոր Ջորջ Լուկասը որոշել է ԱՄՆ Չիկագո քաղաքում բացել թանգարան, որտեղ տեղակայված կլինի արվեստի իրերի նրա անհատական հավաքածուն, ինչպես նաև նմուշներ «Աստղային պատերազմներ» ֆիլմի նկարահանումներից, գրում է РИА Новости-ն։
Այդ մասին հայտնել է Չիկագոյի քաղաքապետ Ռամ Էմանուելի ներկայացուցիչ Բիլ Մաքքաֆրին՝ չնշելով մանրամասները։
«Աստղային պատերազմներ» առաջին թանգարանի համար պայքարում Չիկագոյի գլխավոր մրցակիցը եղել է Սան Ֆրանցիսկոն։ Լուկասը մտադիր է եղել այդ քաղաքի Պրեսիդիո այգում կառուցել թանգարանը, սակայն այգու վարչակազմը մերժել է նրա դիմումը։
Լուկասի թանգարանում կցուցադրվի մոտ 10.000 իրերից բաղկացած հավաքածու՝ կտավներից մինչև թվային անիմացիաներ։










