Բոստոնում Avicii-ի համերգի ժամանակ ավելի քան 80 դեռահասներ թունավորվել են ալկոհոլից և թմրանյութերից
Առնվազն 86 պատանիներ և աղջիկներ թունավորվել են ամերիկյան Բոստոն քաղաքում համերգի ընթացքում օգտագործած ալկոհոլային խմիչքներից և թմրանյութերից։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, ընդհանուր առմամբ հոսպիտալացվել է 36 մարդ։ Եվս 50-ին տեղում բուժօգություն է ցուցաբերվել։
Շվեդիայից ժամանած դիջեյ Avicii-ի համերգը տեղի է ունեցել Բոստոնի TD Garden արենայում։ Համերգի հանդիսատեսը, որոնց թվում շատ են եղել դեռահասներ, թունավորվել են ալկոհոլից և գերդոզավորումից։
«Այնտեղ մի երեխա կար, որին 4 ոստիկաններ էին բռնել։ Նա ինչ-որ բանի ազդեցության տակ էր»,-պատմել է աշխատակիցներից մեկը։
Դեպքի վայր են մեկնել շտապօգնության 7 մեքենաներ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։










