Նյու Յորքում հուլիսին կկայանա Բիլ և Հիլարի Քլինթոնների մասին մյուզիքլի պրեմիերան

01:25 • 26.06.14

«Քլինթոն» մյուզիքլի առաջին ցուցադրությունը, որում գլխավոր հերոսները կլինեն ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և ԱՄՆ-ի 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը, կկայանա հուլիսին՝ նյույորքյան թատրոնում:


Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ Fox News-ին հղումով, մյուզիքլի պրեմիերան, որի հեղինակներն են Փոլ և Մայքլ Հոդջ ավստրալացի եղբայրները, տեղի կունենա New York Musical Theatre Festival ամենամյա փառատոնի շրջանակում: Երաժշտական ներկայացման նկարագրության մեջ հեղինակները նշում են, որ «քաղաքականությունը շոու-բիզնես է ոչ գեղեցիկ մարդկանց համար»:


Հեռուստաընկերության տվյալներով՝ նախկին նախագահի դերը կմարմնավոչի երկու դերասան, որոնցից մեկը կկատարի «Ուիլյամ Ջեֆերսոն էլինթոնի», իսկ մյուսը՝ «Բիլիի» դերը:


 

Նյու Յորքում հուլիսին կկայանա Բիլ և Հիլարի Քլինթոնների մասին մյուզիքլի պրեմիերան