Հիլարի Քլինթոնի նոր հուշագրությունների վաճառքը կտրուկ անկում է գրանցել

11:11 • 26.06.14

ԱՄՆ պետդեպարտամենտի նախկին ղեկավար Հիլարի Քլինթոնի նոր հուշագրությունների վաճառքները կտրուկ անկում են գրանցել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The New York Times-ին, որն էլ վկայակոչում է Nielsen BookScan-ը:

 

«Բարդ այլընտրանքներ» գիրքը լույս է տեսել հունիսի 10-ին: Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, հուշերի լույս տեսնելը պետք է օգներ Քլինթոնին որոշում կայացնել 2016 թվականին ԱՄՆ նախագահի հաջորդ ընտրություններին մասնակցելու հարցում:

 

Առկա տվյալներով՝ վաճառքները կրճատվել են 43,5 տոկոսով: Եթե առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է մոտ 85 հազար օրինակ, ապա երկրորդ շաբաթվա ընթացքում՝ 48 հազար:

 

BookScan-ի տեղեկությունները ներառում են ԱՄՆ-ում 80 տոկոսից ավելի գրավաճառների իրականացրած վաճառքների տվյալները: Էլեկտրոնային գրքերի վաճառքների մասին տվյալներն այս դեպքում հաշվի չեն առնվում:

 

Ընդհանուր առմամբ, Simon & Schuster հրատարակչությունը գրախանութներ է ուղարկել գրքի 1 միլիոն օրինակ: Աղբյուրի խոսքով՝ երկրորդ շաբաթվա վաճառքի ցուցանիշներն ավելացնում են հավանականությունը, որ Simon & Schuster-ը չի վաճառի Քլինթոնի բավականաչափ գիրք, որպեսզի փոխհատուցի նրան վճարված բազմամիլիոնանոց հոնորարը:

 

Վերլուծաբանները կարծում են, որ ԱՄՆ-ի սահմաններից դուրս Քլինթոնի հուշերը կկարողանան ավելի բարձր արդյունքներ ցուցադրել:

Հիլարի Քլինթոնի նոր հուշագրությունների վաճառքը կտրուկ անկում է գրանցել