Քոեն եղբայրները հայտնի դերասաններ են հավաքում նոր ֆիլմի նկարահանումների համար
Քոեն եղբայրները հայտնի դերասաններ են հավաքում իրենց նոր՝ «Ավե Կեսար» նախագծի համար։ Գլխավոր դերակատար Ջորջ Քլունիին և վերջերս հաստատված Ջոշ Բրոլինին միացել են Թիլդա Սուինթոնը, Չենինգ Տատումը և Ռեյֆ Ֆայնսը, գրում է Обозреватель-ը։
Հիշեցնենք, որ ֆիլմում գործողությունները տեղի են ունենում 50-ականներին Լոս Անջելեսում։ Քլունին կկատարի մասնավոր խուզարկու Էդի Մենիքսի դերը, ով աշխատում է հոլիվուդյան աստղերի համար և պաշտպանում է նրանց դեղին մամուլի հարձակումներից և համառ երկրպագուների հետապնդումներից։
Տատումը կկատարի հայտնի դերասանի դեր։ Թիլդան կմարմնավորի թղթակցի կերպար։ Իսկ Ֆայնսին առաջարկվել է ազդեցիկ ռեժիսորի դեր։










