Արվեստագետը սովորական մատիտները վերածում է գեղեցիկ սկահակների (լուսանկարներ, տեսանյութ)
Այս փայտյա սկահակները իսկապես գեղեցիկ են, սակայն առաջին հայացքից՝ անհնար է գուշակել, թե ինչից են դրանք պատրաստված:
Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը՝ ֆինն արվեստագետ Թոումաս Մարկունպոիկան, ում պատկանում է Studio Markunpoika արվեստանոցը, իրար է սոսնձում հարյուրավոր մատիտներ՝ միասնական թերթեր կազմելով, այնուհետև խառատահաստոցի օգնությամբ քանդակում է այդ մատիտե թերթիկներն ու ստանում արտասովոր ու գեղեցիկ սկահակները:
«Մատիտն օգտագործվում է մեր մտքերին պատկերավոր ձև հաղորդելու համար, որոնք մարմնավորում են մեր մտքերն ու գաղափարները: Դրանք անբաժանելիորեն միաձուլվում են արհեստների ու արվեստների հետ», - մեկնաբանել է արվեստագետը:























