Ամերիկացին մետաղի ջարդոններից ինքնատիպ կենդանական քանդակներ է կերտում (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Հարավային Դակոտա նահանգը ներկայացնող քանդակագործ Ջոն Լոպեսը մետաղի ջարդոններից իրական չափսերի քանդակներ է պատկերում՝ ընդգծելով արևմտյան Ամերիկայի իրական շունչը:
Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը՝ նրա ձեռքում հին վերամշակված նյութերը վերածվում են խոշորածավալ քանդակների, որոնք իրենցից Ամերիկայի արևմուտքին բնորոշ իրական կենդանական կերպարներ են ներկայացնում, ինչպիսիք են բիզոնը, դաշտ հերկող ձին կամ տեխասյան երկարեղջյուր եզը:
Լոպեսն արդեն հայտնի քանդակագործ է բրոնզե քանդակներ կերտելու արվեստում, սակայն իր հանգուցյալ մորաքրոջ համար մետաղի ջարդոններից ընտանեկան գերեզման պատրաստելուց հետո նա սկսել է տարբեր վերամշակված նյութեր հավաքել, որոնցից էլ կերտել է յուրօրինակ քանդակները:





















