Մետրոպոլիտեն օպերայում անհայտ անձը ներկով նախշել է կտավներն ու արձանները
Անհայտ անձը ներկով նախշել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն-օպերա թատրոնի տարածքի նկարներն ու արձանները, հայտնում է ԻՏԱՌ - ՏԱՍՍ-ը: Թատրոնից հայտնել են, որ իրենց գույքին նվազագույն վնաս է հասցվել:
Առաջինը թատրոնի վարչական տարածքի՝ գրաֆիտիով պատված նմուշները նկատել է աշխատակիցներից մեկը:
Ոստիկանները ենթադրում են, որ արվեստի գործերը փչացրել է մեկը, ով ելումուտ ունի շենք: Այժմ իրավապահները որոնում են խուլիգանին:
Ենթադրվում է, որ միջադեպը կարող է կապ ունենալ Մետրոպոլիտենի ներսում աշխատանքային կոնֆլիկտի հետ. այժմ թատրոնի ղեկավարությունը բանակցում է արհմիությունների հետ՝ պահանջելով կրճատել դերասանների աշխատավարձերը՝ սնանկացումից խուսափելու համար:










