YouTube-ում է հայտնվել Ռուբեն Գինիի՝ հայ-չինական պատմական կապերի մասին պատմող ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

14:19 • 26.06.14

Ժամանցային YouTube կայքում տեղադրվել է ռեժիսոր Ռուբեն Գինիի «Անդին. հայկական ճամփորդությունների ժամանակագրություն» ֆիլմի պաշտոնական թրեյլերը, որը պատմում է Հայաստանի ու Չինաստանի պատմական կապերի մասին, հայտնում է ru.gbtimes.com կայքը։

 

Երկուսուկես տարուց ավելի Գինիի գլխավորած նկարահանող խումբը եղել է 4 մայրցամաքներում,աշխարհի 72 քաղաքներում: Ֆիլմում կարելի է տեսնել աշխարհի գրեթե բոլոր կողմերը՝ սկսած Կենտրոնական Ամերիկայի ջունգլիներից մինչ Հարավ-ասիական նեղուց։ Ռեժիսորի խոսքով՝ ճամփորդությունների ընթացքում արվել է 8 գիտական բացահայտում: 

 

Ֆիլմի վրա աշխատելու ընթացքում համագործակցել են մասնագետներ Հայաստանից, Չինաստանից, Մեքսիկայից, Հնդկաստանից, Ղրղզստանից։ Դիմելով միջազգային թիմին՝ ռեժիսորն ի սրտե շնորհակալություն է հայտնել իր գործընկերներից ցուցաբերած համբերության ու անձնուրաց աշխատանքի համար։

 

Նշվում է, որ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա «Ոսկե ծիրան» ամենամյա կինոփառատոնի շրջանակներում։

 

 

 

Ռեժիսոր Ռուբեն Գինին՝ աջից

 

 

 

 

 

YouTube-ում է հայտնվել Ռուբեն Գինիի՝ հայ-չինական պատմական կապերի մասին պատմող ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)