Փարիզում կբացվի Louis Vuitton նորաձևության տան թանգարանը
Louis Vuitton նորաձևության տունը ստեղծել է իր թանգարանը, որը, LVMH ընկերության նախագահի խոսքով, այցելուների համար կբացվի հոկտեմբերի 26-ին, գրում է luxlux.net-ը։
Թանգարանը գտնվում է Փարիզի արվարձաններից մեկում։ Զբաղեցնում է 126.000 քմ տարածք։
Մեծ քանակությամբ նմուշներ տեղավորելու համար պահանջվել է 11 պատկերասրահ։ Նորաձևության տունը մտադիր է այստեղ անցկացնել ոչ միայն մշտական ցուցադրություններ, այլև տարբեր ժամանակավոր միջոցառումներ։
Շատ հավանական է, որ հենց այստեղ կկայանա Louis Vuitton-ի հաջորդ հավաքածուի ցուցադրությունը։










