Բեյոնսեն նամակ է գրել Մայքլ Ջեքսոնի մասին

13:58 • 27.06.14

Հայտնի երգչուհի Բեյոնսեն անուշադրության չի մատնել փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի մահվան 5-րդ տարելիցը, գրում է loveradio.ru-ն։

 

Հունիսի 25-ին լրացավ Ջեքսոնի մահվան 5-րդ տարին։ Այդ իրադարձությունն աննկատ չմնաց և բուռն արձագանք առաջացրեց ամբողջ աշխարհում. սոցկայքերում միլիոնավոր հաղորդագրություններ հրապարակվեցին, որոնք գովերգում էին Ջեքսոնի տաղանդը և նրա մեծ ներդրումը փոփ երաժշտության զարգացման գործում։ Երգչի հետմահու բոլոր ալբոմները ռեկորդային ժամանակում դառնում են ամենավաճառվածը, իսկ նրա երգերը չեն դադարում գլխավորել միջազգային հիթերի հորիզոնականները։

 

Հայտնի երգչուհի Բեյոնսեն, գովերգելով սիրելի երգչի տաղանդը, բաց նամակ է գրել. «Երբ ես դեռ նոր էի սկսում, իմ պրոդյուսերը միացրեց ինձ համար Who’s Loving You երգի կենդանի կատարումը։ Նա ցանկանում էր, որ ես ժամերով դիտեմ ձայնագրությունը։ Նա ցանկանում էր, որ ես տեսնեի նրա հոգին։ Որպեսզի կարողանայի լսել այն։ Եվ այդ փոքր տղան պարզապես սիրով լի անոթ էր։ Հենց այդ պատճառով էլ ավելի շատ զգացմունքներ էր առաջացնում, քան նրա ավագ գործընկերները։ Դա իսկապես Աստծո պարգև է։ Մայքլ Ջեքսոնը փոխել է ինձ և օգնել դառնալ արտիստ։ Ես շնորհակալ եմ քեզ, Մայքլ»,- գրել է Բեյոնսեն։


 

Բեյոնսեն նամակ է գրել Մայքլ Ջեքսոնի մասին