Երգչուհի Սառա Բրայթմանն օգոստոսին կնախապատրաստվի Միջազգային տիեզերակայան թռչելուն

12:18 • 27.06.14

Անգլիացի հայտնի երգչուհի Սառա Բրայթմանն ընթացիկ տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հատուկ մարզումներ կանցնի, որպեսզի կարողանա թռչել Միջազգային տիեզերակայան։

 

Ինչպես նշում է РИА-Новости-ն՝ վկայակոչելով Տիեզերագնացների նախապատրաստման կենտրոնի ղեկավար Յուրի Լոնչակովին, դասական երգչուհու թռիչքը տեղի է ունենալու հաջորդ տարվա սեպտեմբերին՝ ռուսական «Սոյուզ» մոդուլով։


Աղբյուրը հավելում է, որ Բրայթմանն իր բեղմնավոր կարիերայի ընթացքում ելույթ է ունեցել այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Խոսե Կարերասը, Պլասիդո Դոմինգոն, Անդրեա Բոչելին, Ալեսանդրո Սաֆինան և այլք։
 

Երգչուհի Սառա Բրայթմանն օգոստոսին կնախապատրաստվի Միջազգային տիեզերակայան թռչելուն